Armenian Soccer
Armenian Soccer

Հովհաննիսյանի «Աստանան»` Ղազախստանի սուպերգավաթակիր

Kamo astana

Kamo astana

Այսօր ` փետրվարի 25-ին Ղազախստանի սուպերգավաթի եզրափակչում «Աստանան» մրցեց «Օրդաբասիի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։

«Աստանան» ռեկորդային ` 6-րդ անգամ նվաճեց Ղազախստանի սուպերգավաթը։ Այս պատվին արժանացավ նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

«Աստանան» սուպերգավաթի խաղարկության եզրափակչին մասնակցել է 10 անգամ։ Թիմը նվաճել է սուպերգավաթը նաև 2011, 2015, 2018, 2019 և 2020 թվականներին։

«Օրդաբասին» սուպերգավաթի եզրափակչին մասնակցել է 2 անգամ։ 2012 թվականին դարձել է հաղթող, իսկ այս անգամ զիջել մրցակցին։

© Armenian Soccer 2023