
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Բանիկ» — «Ուրարտու» առաջին խաղը կսպասարկի Կոսովոն ներկայացնող մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մրցավարն է Մերվան Մեյտուլաուն։ Եզրային մրցավարներն են Արբնոր Բուալտովչին և Լումտուրյե Մուհդարին։ Հանդիպման չորրորդ պաշտոնայն է Ալբան Շալան:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Օստրավայի «Մեստսկի» ստադիոնում և կմեկնարկի 21։00-ին (Երևանի ժամանակով):
© Armenian Soccer 2024