Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի ժամանակով 16:00-ին, կիմանա իր մրցակցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Վարդան Մինասյանի թիմի հավանական մրցակցիցներն են սերբական «Ռադնիչկի Կրագուևացը», մոլդովական «Զիմբրուն», բելառուսական «Նեմանը», ինչպես նաև որակավորման առաջին փուլի «Ակտոբե» (Ղազախստան) — «Սարաևո» (Բոսնիա-Հերցեգովինա) զույգի հաղթողը։
Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ «Նոան» և «Ուրարտուն» պայքարը սկսելու են 1-ին փուլից՝ համապատասխանաբար խաղալով «Շկենդիայի» և «Կալևի» հետ:
© Armenian Soccer 2024