Armenian Soccer
Armenian Soccer

Քարտաշյանը կարիերան կշարունակի Իրանում

Հայ կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը պայմանագիր է կնքել Իրանի Բարձրագույն լիգայի «Զոբ Ահան» ակումբի հետ։

27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Տաջիկստանի «Իստիկլոլն» էր, որտեղ Արթուրն Ասիայի Չեմպիոնների լիգայում մրցել էր նաև Կրիշտիանու Ռոնլադոյի հետ:

Քարտաշյանի նոր ակումբը հանդես է գալիս Իրանի Բարձրագույն լիգայում և 15 տուրից հետո զբաղեցնում է 5-րդ տեղը։

Իր տեղափոխության մասին Քարտաշյանը հայտարարել է սոցիալական ցանցերում։ Արթուրի համար սա արտասահմանյան 3-րդ առաջնությունն է։ Մինչև այս նա հանդես է եկել նաև Կիպրոսում։

© Armenian Soccer 2024