Հուլիսի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացան Հայաստանի Պրեմիեր լիգայի ու Առաջին խմբի 2023/2024թթ. մրցաշրջանի վիճակահանությունները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:
1․ ԲԿՄԱ
2․ «Նոա»
3․ «Շիրակ»
4․ «Ալաշկերտ»
5․ «Արարատ»
6․ «Արարատ-Արմենիա»
7․ «Փյունիկ»
8․ «Վեստ Արմենիա»
9․ «Վան»
10․ «Ուրարտու»
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Առաջին խմբի մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:
1․ «Սյունիք»
2․ «Ալաշկերտ-2»
3․ «Արարատ-Արմենիա-2»
4․ «Արարատ-2»
5․ «Նոա-2»
6․ «Ուրարտու-2»
7․ Փյունիկ Ակադեմիա
8․ «Գանձասար»
9․ «Օնոր»
10․ ԲԿՄԱ-2
11. «Միկա»
12. «Լեռնային Արցախ»
13. «Նիկարմ»
14. «Շիրակ-2»
15. «Անդրանիկ»
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 1-ին:
Յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվեն այդ տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը:
© Armenian Soccer 2023