Armenian Soccer
Armenian Soccer

Կայացավ Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը

Հունիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան:

Խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ն ընկած ժամանակահատվածում:

Վերջնական խաղացանկը կհաստատվի ավելի ուշ: