Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»։

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, ավարտվել է «Արարատ-Արմենիայի» և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:

Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:

© Armenian Soccer 2023