
ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի՝ մարտի 23-ին կայանալիք Ղազախստան-Սլովենիա հանդիպման մրցավարների տեսուչ:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՖՖ Մրցավարների մեկ այլ տեսուչ՝ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ Ֆրանսիայում կայանալիք մրցաշարի մրցավարների տեսուչ:
ՀՖՖ մրցավար Գևորգ Եղոյանը նշանակվել է Ֆուտզալի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հիմնական փուլի 4-րդ խմբի մինի-մրցաշարի մրցավար:
© Armenian Soccer 2023