Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց Եվրո-2025. Հայաստանի հավաքականը պարտվել է Ռումինիայի ընտրանուն

Հուլիսի 16-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի թիմը պարտվել է 1:3 հաշվով՝ C4 խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը։ C4 խմբից հաջորդ փուլ է անցել միայն Ռումինիան:

Հիշեցնենք, որ այս որակավորման փուլում կանանց Հայաստանի հավաքականը 13 տարվա մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում՝ 3-2 հաշվով հաղթելով Բուլղարիային: Ապա առաջին անգամ անընդմեջ հաղթանակ գրանցեց՝ հաջորդ խաղում 2-1 հաշվով հաղթելով Ղազախստանին։

© Armenian Soccer 2024