
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 30-ից ապրիլի 10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Յանա Հարությունյան — «Ուրարտու»
Լիլիթ Բաբայան — «Վեստ Արմենիա»
Էլլա դե Կրույֆ — «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Պաշտպաններ
Յանա Գաբրիելյան — «Արարատ-Արմենիա»
Ռոզալինա Երիցյան — «Արարատ-Արմենիա»
Քնարիկ Բաղդասարյան — «Արարատ-Արմենիա»
Անի Օհանյան — «Ուրարտու»
Թերեզա Ավետիսյան — «Լեռնային Արցախ»
Մարիամ Կարապետյան — «Սյունիք»
Էմմա Դուզմանյան — «ԻՍՍԻ» (Ֆրանսիա)
Կիսապաշտպաններ
Էմմի Սարգսյան — «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու»Լուսինե Կոստանյան — «Ուրարտու»
Աստղիկ Ավանեսյան — «Փյունիկ»
Դիանա Բաղդասարյան — «Արարատ-Արմենիա»
Թահլիա Ոսկանյան — «Ռեյդերս» (Ավստրալիա)
Մանե Ներսեսյան — «Ռեդ Իգլս» (ԱՄՆ)
Ֆրանչեսկա Խաչատուրյանց — «ԼԱՖԿ Սո Կալ» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա»
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա»
Միլենա Սայադյան — «Ուրարտու»
Անի Սաֆարյան — «Նյու Յորք Շոքերս» (ԱՄՆ)
Ապրիլի 4-10-ը Հայաստանում կկայանա ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի ընտրական մինի-մրցաշարը:
Խաղացանկը՝ ստորև.
Հայաստան – Մալթա ՝ ապրիլի 4, 14:00
Մալթա – Ֆարերյան կղզիներ՝ ապրիլի 7, 14:00
Ֆարերյան կղզիներ – Հայաստան՝ ապրիլի 10, 14:00
Ավելացնենք, որ հանդիպումները կկայանան Աբովյանի Քաղաքային մարզադաշտում:
© Armenian Soccer 2023