Armenian Soccer
Armenian Soccer

Ջորկաեֆ եղբայրները մարզադաշտից կաջակցեն Հայաստանի հավաքականին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։

Նրա եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը, սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր ` մարտի 25-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։00-ին։

© Armenian Soccer 2023