Պայմանավորված միջազգային հանդիպումների դադարով, հայկական ակումբներն առիթից օգտվելով ստուգողական հանդիպումներ են անցկացրել։
«Արարատ-Արմենիան» մրցել է «Շիրակի» հետ և հաղթել խոշոր ` 4:0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Ուիլֆրեդ Էզան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Թաոֆիք Ջիբրիլն ու Արմեն Համբարձումյանը։
Չեմպիոն «Փյունիկն» էլ հարաբերություններն է պարզել «Վանի» հետ ու կրկին առավելության հասել, այս անգամ` նվազագույն 1:0 հաշվով։
© Armenian Soccer 2023