Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Բոլոնիային։ Հաղթական գոլը խփեց Յան Բիսեկը։
Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին։
«Ինտերն» այժմ 75 միավորով է վստահ գլխավորում մրցաշարային աղյուսակը։
Այս հաղթանակով «Ինտերը» հրաշալի նվեր մատուցեց ինքն իրեն ծննդյան 116-րդ տարեդարձի կապակցությամբ։
Միլանյան գրանդը հիմնադրվել է 1908 թվականի մարտի 9-ին։ Մեկ դարից ավելի է ինչ իր բարձր դիրքն ունի եվրոպական ֆուտբոլում։ Իտալական թիմի հետ են կապվում տասնյակ լեգենդար անուններ ու բարձր տիտղոսներ։
Եվ այս հանրահայտ թիմի մի մասն էլ շարունակում է կազմել մեր Հենոն։
© Armenian Soccer 2024