
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային» ու կրկին հաղթեց խոշոր հաշվով (4:0)։
«Ներաձուրիների» կազմում գոլերով աչքի ընկան Դարմիանը, Մարտինեսը, Դիմարկոն ու Ֆրատեզին։
Հենրիխ Մխիթարյանն ինչպես գրեթե միշտ մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին։
«Ինտերը» շարունակում է անպարտելի մնալ ու վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակն` իր ակտիվում ունենալով 69 միավոր։
© Armenian Soccer 2024