Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ինտերը» մրցեց արդեն չեմպիոն հռչակված «Նապոլիի» հետ ու պարտվեց 1:3 հաշվով։
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին։
Հարկ է նշել, որ «Ինտերը» 41-րդ րոպեից մնացել էր 10 հոգով. կարմիր քարտ էր ստացել Ռոբերտո Գալյարդինին։
Այս խաղից հետո «Ինտերը» 3-րդ տեղում է 66 միավորով։
© Armenian Soccer 2023