Armenian Soccer
Armenian Soccer

Սպերցյանի թիմը հաղթեց Բայրամյանի թիմին

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռոստովին» ու հաղթեց 3:0 հաշվով։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, նա դարձել է իր թիմի 2-րդ գոլի արդյունավետ փոխանցման հեղինակն ու խաղացել մինչև եզրափակիչ սուլիչը։

Խորեն Բայրամյանն էլ մեկնարկից «Ռոստովի» կազմում է մասնակցել խաղին ու փոխարինվել 75-րդ րոպեին։

Այժմ «Կրասնոդարը» 46 միավորով 6-րդն է։
«Ռոստովը» 50 միավորով նահանջել է 4-րդ հորիզոնական։

© Armenian Soccer 2023