Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» կրկին խոշոր հաշվով հաղթանակ տոնեց

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերը» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Լեչչեին»։

Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլով էլ աչքի ընկան Դավիդե Ֆրատեզին և Ստեվան դե Վրեյը։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, նա 63-րդ րոպեին դեղին քարտ ստացավ և հաջորդ իսկ րոպեին փոխարինվեց։

«Ինտերն» այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 66 միավորով։

© Armenian Soccer 2024