Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» վերջ դրեց փոխչեմպիոնի անպարտելի շարքին

Հայաստանի առաջնության 21-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին» և հաղթեց 3:1 հաշվով։

Այդպիսով Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վերջ դրեց փոխչեմպիոնի անպարտելի շարքին։

«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլով աչքի ընկավ Տենտոն Եննեն, մեկ գոլ էլ խփեց Մոհամեդ Յատտարան։

«Փյունիկի» միակ գոլը հեղինակեց Յուսուֆ Օտուբանջոն։

Այժմ «Փյունիկը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 48 միավորով, իսկ «Արարատ-Արմենիան» հետևում է նրան 45 միավորով։

© Armenian Soccer 2024