
Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» հետ: Խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ «ներաձուրիների»:
«Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեց Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ աչքի ընկավ Դավիդե Ֆրատեզին:
Միլանյան թիմի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» 11 միավոր վաստակեց ու հավասարվեց առաջատարներ «Միլանին» ու «Տորինոյին»:
© Armenian Soccer 2024