Fastex ՊԼ 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ:
Տանտերերի կազմում 26-րդ րոպեին հաշիվը բացեց Սանի Բուհարին: 45+3-րդ րոպեին Սերժ Դեբլեն 11-մետրանոցն անվրեպ իրացրեց: Խաղի վերջնական հաշիվը 71-րդ րոպեին ձևակերպեց Յուսուֆ Օտուբանջոն:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 13 միավոր և 7 խաղերից հետո զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
© Armenian Soccer 2024