
Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Սասուոլոյին» ու հաղթել 4:2 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լուկակուն, մեկական գոլով էլ աչքի են ընկել Տրեսոլդին ու Մարտինեսը։ Վերջինիս գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը։
Մեր հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 66 միավոր և բարձրացել 3-րդ տեղ։
© Armenian Soccer 2023