
Իտալիայի Ա սերիայի 2-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2:0 հաղթեց «Կալյարիին»։
«Ներաձուրիների» գոլերը հեղինակեցին Դենզել Դումֆրիսն ու Լաուտարո Մարտինեսը։
Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր։ Նա 81-րդ րոպեին Զիտոյի հետ պայքարից հետո զգուշացվեց, ապա վնասվածք ստացավ և հաջորդ րոպեին փոխարինվեց։
«Ինտերն» այժմ 6 միավորով 3-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023