Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» հաղթեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Վեստ Արմենիային» ու հաղթեց 3:0 հաշվով։

Փոխչեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, որի գոլերից մեկը 11-մետրանոցից էր, մեկ գոլով էլ աչքի ընկավ Լուկաս Վիլելան։

Նշանակված 11-մետրանոցից առաջ խաղադաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Էդմոն Մովսիսյանը։

Հատկանշական է, որ Հայաստանի առաջնության 5 տուրերից 4-ում «Փյունիկի» մրցակիցները խաղի որևէ պահից մնացել են 10 ֆուտբոլիստով։ Արդարության համար պետք է նշել նաև, որ խաղի ելքի վրա դա մեծ ազդեցություն չի ունեցել։

«Ալաշկերտի» հետ խաղում փոխչեմպիոնն արդեն իսկ առավելություն ուներ։
«Ուրարտուի» հետ խաղում հանդիպման ավելացված ժամանակում էր, երբ ոչ-ոքի արդյունք էր ու նաև կարմիր քարտ ստացավ սեփական խաղացողը` Էդգար Մալաքյանը։
«Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում 2-րդ` հաղթական գոլը կապված չէր մրցակցի հեռացման հետ, դե իսկ «Վեստի» հետ պայքարում պարզապես մեկ գոլով փոփոխվեց հանդիպման հաշիվը։

© Armenian Soccer 2023