
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» տանն ընդունեց «Ֆրոզինոնեին» ու հաղթեց 2:0 հաշվով։
Տանտերերի գոլերը հեղինակեցին Դի Մարկոն ու Հական Չալհանօղլուն։ Դե իսկ առաջին գոլի փոխանցումը կատարել է Հենրիխ Մխիթարյանը։
Վերջինս «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 69-րդ րոպեին։
«Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 31 միավորով։
© Armenian Soccer 2023