Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Ֆրոզինոնեին»` վերականգնելով մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը:
Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած գոլ չի խփել, գոհ է հանդիպման արդյունքներից: Նա նշել է, որ «Ինտերի» ուժը խաղացողների միասնության մեջ է։
«Մենք շատ գոհ ենք հաղթանակից: Ո՞րն է մեր ուժը: Այն է, որ մենք միասնական թիմ ենք, իսկ բարդությունների ժամանակ դա առավել հստակ է երևում։ Միասնությունը լավագույն զենքն է»,- մեջբերում է Մխիթարյանի խոսքը fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ այս խաղում Մխիթարյանը դարձել է իր թիմի առաջին գոլի փոխանցման հեղինակը։
© Armenian Soccer 2023