«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին որպես մարզիչ առաջին անգամ դարձավ իտալական Ա Սերիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ինտերը» հյուրի կարգավիճակով 2-1 հաշվով հաղթեց «Միլանին» ու մրցաշարային աղյուսակում անհասանելի դարձավ «ռոսոներիների» համար՝ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ ապահովելով չեմպիոնությունը:
Ընդհանուր առմամբ՝ սա Ինձագիի մարզչական կարիերայի 9-րդ տիտղոսն է: Իսկ Սկուդետոն նա 1 անգամ նվաճել էր որպես ֆուտբոլիստ՝ 1999/2000 մրցաշրջանում հաղթելով «Լացիոյի» կազմում:
© Armenian Soccer 2024