Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթանակով է սկսել ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարը

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում: Հյուսիսային Մակեդոնիայի իրենց հասակակիցների հետ խաղում Հայաստանի ընտրանին երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա 2:0 (2:0)
Մոլդովա, Օրհեյ
Մրցավար՝ 
Ռոման Յիրտարի (Մոլդովա)
Գոլերը՝ Ալբերտ Գարեգինյան՝ 28, Սարգիս Գասպարյան` 29

Հայաստան

1.Արթուր Պետրոսյան, 2. Համլետ Կարապետյան, 4. Հայկ Ղուկասյան, 5. Ռուբեն Կարապետյան (ա), 7. Ալբերտ Գարեգինյան, 8. Մարտին Շահգելդյան, 10. Դավիթ Դավթյան, 11. Սարգիս Գասպարյան, 15. Շանթ Բեյբության, 16. Դավիթ Բաթոյան, 19. Հայկ Ստեփանյան

Պահեստայիններ՝ 12․ Նուբար Գիշյան, 21․ Գևորգ Վարդանյան, 18․ Էդգար Պողոսյան, 3․ Հենրիկ Իգիթյան, 14․ Աշոտ Ոսկանյան, 6․ Հարություն Մովսիսյան, 17․ Գագիկ Ասատրյան, 22․ Զավեն Մկրտչյան, 9․ Արտյոմ Ալեքսանյան

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

© Armenian Soccer 2024