
Այսօր` օգոստոսի 3-ին հայկական 4 ակումբներ կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումները։
«Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում կընդունի «Կալմարին»։
Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին և կցուցադրվի Շողակաթ հեռուստաալիքով։
«Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Ֆարուլին»:
Խաղը կսկսի 20:00-ին ու կցուցադրվի Առաջին ալիքով։
«Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի հունական «Արիսի» հետ։
Հանդիպման մեկնարկը` 22:15-ին։
Խաղը կցուցադրվի Առաջին ալիքով։
«Ալաշկերտը» Հունգարիայում կխաղա «Դեբրեցենի» հետ։
Հանդիպումը կսկսի 23:00-ին ու կցուցադրվի Առաջին ալիքով։
Մեր հայ լեգեոներների թիմերը նույնպես խաղալու են այսօր։
Վահան Բիչախչյանի «Պոգոնը» 20:00-ին սեփական հարկի տակ կընդունի «Լինֆիլդին»:
Ժիրայր Շաղոյանի ԲԿՄԱ Սոֆիան արտագնա խաղում կմրցի «Սեպսիի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
Ստյոպա Մկրտչյանի «Օսիյեկը» 20:45-ին, նույնպես արտագնա խաղում ուժերը կչափի ԶՏԵ-ի հետ։
Հաջողություններ մաղթենք մեր թիմերին ու ֆուտբոլիստներին և սպասենք նրանց հաղթանակներին։
© Armenian Soccer 2023