Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 4-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
«Փյունիկի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, իսկ տանտերերի կազմից պատասխան գոլը խփեց Դրամանե Սալուն։
«Ուրարտուն» մի քանի հնարավորություն ուներ կրկին գոլ խփելու համար, իսկ «Փյունիկն» անգամ կարողացավ 2-րդ գոլը գրանցել, սակայն Միխայիլ Կովալենկոյի գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Այնուհետև թիմերի ներկայացուցիչները բախվեցին, իսկ մրցավարը ստիպված եղավ կարմիր քարտ ցույց տալ տանտերերից Մարկուս Ջունիորին և հյուրերից Էդգար Մալաքյանին։
Թեժ ընթացք ունեցած խաղում հաղթողն այդպես էլ չորոշվեց։
© Armenian Soccer 2023