Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Վեստ Արմենիան» խոշոր հաշվով պարտություն կրեց «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ ու հաղթեց 4:1հաշվով։

Հաշիվը բացեցին տանտերերը, սակայն երկրորդ խաղակեսում 4 գնդակ բաց թողեցին սեփական դարպասն ու կրկին պարտվեցին։
«Վեստ Արմենիայի» կազմում միակ գոլը խփեց Էդմոն Մովսիսյանը։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տենտոն Եննեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Արտյոմ Ավանեսյանն ու Ուիլֆրեդ Էզան։

© Armenian Soccer 2023