Ահա և վերջ։ Ավարտվեց Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունը։
Մրցաշրջանի եզրափակիչ տուրի վերջին խաղում արդեն չեմպիոն հռչակված «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
«Ուրարտուի» կազմից խաղի հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը։ «Արարատից» պատասխան գոլը խփեց Ռազմիկ Հակոբյանը։
Խաղից հետո «Ուրարտուն» ստացավ չեմպիոնական գավաթն ու պարգևատրվեց։
© Armenian Soccer 2023