Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Վեստ Արմենիան» ընդունեց «Ուրարտուին»:
Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով` չեմպիոնի հաղթանակով։
«Վեստի» կազմում գոլի հեղինակ դարձան Սարգիս Մեթոյանն ու Արտեմ Գևորգյանը (11-մետրանոցից):
«Ուրարտուի» հաղթանակն ապահովեցին Թեմուր Ջիկիայի հեթ-տրիկը (մեկ գոլը 11-մետրանոցից) և Լեոն Սաբուանի ու Արտեմ Մաքսիմենկոյի կրկին 11-մետրանոցից խփած գնդակները։
Հատկանշական է, որ «Վեստ Արմենիան» 6 խաղից 3-ում բացել է խաղի հաշիվը, այնուհետև պարտվել, իսկ երկուսում ընդհանրապես գոլ չի խփել։
© Armenian Soccer 2023