Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն 7 խաղով որակազրկել է Եղիշե Մելիքյանին

ՀՖՖ-ն որակազրկել է Եղիշե Մելիքյանին 7 խաղով, որից 4-ը պայմանական։

Պատճառներն են պատշաճ վարքագծի հիմնական կանոնների խախտումը, սպորտային միջոցառումները ոչ սպորտային բնույթի
դրսևորումների համար օգտագործումը, ՀՖՖ հեղինակությունը, ՀՖՖ համապատասխան
մարմինների և ղեկավար կազմի վարկաբեկումն ու այլ կետեր (Հոդված 9-ի 2-րդ կետի 1․2, 1․3, 1․4-րդ ենթակետերը):

Որակազրկումը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 31-ից սկսած։
Ինչպես նաև որոշվել է Մելիքյանի նկատմամբ փորձաշրջան սահմանել 4 ամիս
ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

© Armenian Soccer 2023