Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Վանին» և հաղթեց նվազագույն ` 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մուսա Բակայոկոն։
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Խաղի 2-րդ կեսի մեկնարկում հյուրերի կազմից ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Գևորգ Նաջարյանը։
Իսկ Բակայոկոն իր թիմին առաջ մղեց 68-րդ րոպեին։
«Վանը» չնայած մեծ ջանքերին, չկարողացավ անգամ հավասարեցնել հաշիվը։
Այս խաղից հետո «Շիրակը» վաստակեց 27 միավոր և կրկին վերադարձավ 6-րդ հորիզոնական։ «Վանը» շարունակում է մնալ 5-րդ տեղում 30 միավորով։
© Armenian Soccer 2023