Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 3:0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, մեկ գոլով էլ աչքի ընկավ Արտակ Դաշյանը։
Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսում բանակայինները մնացել էին 10 հոգով, սակայն մինչ այդ չեմպիոնն արդեն հաղթում էր 2:0 հաշվով։ ԲԿՄԱ-ից ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Արայիկ Էլոյանը։
«Փյունիկը» 52 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։
ԲԿՄԱ-ն 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023