Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատը» Չարենցավանում ընդունեց «Շիրակին»:
Այս հանդիպումը մարզական առումով մեծ նշանակություն ուներ թիմերի համար, քանի որ հստակ պայքար էր ընթանալու 6-րդ տեղի համար։
Գյումրեցիները խաղը սկսեցին շատ վստահ, ինչի շնորհիվ էլ հենց խաղասկզբին կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Սամիր Կոնեն։
Նույնքան րոպե անց Ալասանիա Դումբիան կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը։
Թվում էր, թե խաղի ելքը վճռված է, սակայն «Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանը խաղավերջում ` 89-րդ րոպեին կարողացավ 1 գոլով կրճատել հաշվի տարբերությունը, սակայն հավասարեցնել այն այլևս հնարավոր չեղավ ու «Շիրակը» տոնեց գարնանային հատվածի առաջին հաղթանակը։
Այս խաղից հետո «Շիրակը» վաստակելով 24 միավոր, շրջանցեց «Արարատին» և գրավեց 6-րդ հորիզոնականը։
«Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023