Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» վստահորեն հաղթեց 10 հոգով մնացած «Նոային»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրի եզրափակիչ խաղում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց ետնապահ «Նոային» և հաղթեց 2:0 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու ընդմիջման գնացին ցուցատախտակին թողնելով զրոներ։

60-րդ րոպեից «Նոան» հանդիպումը շարունակեց 10 հոգով, քանի որ Սերգեյ Մուրադյանը ստանալով 2-րդ զգուշացումը` կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։

Մինչև խաղի վերջ «Նոան» դիմակայում էր առաջատարին, սակայն 89-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ և առաջ մղել «Ուրարտուին»: Արդեն հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը հստակ իրացնելով վաստակած 11-մետրանոց հարվածը` կրկնապատկեց առաջատարի առավելությունն ու ազդարարեց «Ուրարտուի» հերթական հաղթանակը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 53 միավորով։

«Նոան» եզրափակում է այն 15 միավորով։

© Armenian Soccer 2023