
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին»:
Խաղն ավարտվեց չեմպիոնի հաղթանակով ` 3:1 հաշվով։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու ընդմիջման գնացին ցուցատախտակին թողնելով զրոներ։
Չարենցավանցիներին 49-րդ րոպեին առաջ մղեց Ջոսուե Գաբան։ Հարկ է նշել, որ 59-րդ րոպեից սկսած «Վանը» մնացել էլ 10 հոգով, քանի որ ստանալով 2-րդ զգուշացումը, խաղադաշտը կարմիր քարտով լքել էր պաշտպան Արթուր Քարտաշյանը։
Չեմպիոնի հաշիվը հավասարեցնելու ջանքերը վերջապես իրենց օգուտը տվեցին. խաղի վերջնամասում ` 81-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը դարձավ գոլի հեղինակ և հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը 2 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն կարողացավ կրկնապատկել «Փյունիկի» առավելությունը։ Արդեն ավելացված 3-րդ րոպեին Յուրիչիչը հերթական գոլն ուղարկեց «Վանի» դարապսն ու դարձավ դուբլի հեղինակ։
Այսպիսով չեմպիոնը կամային վստահ հաղթանակ տարավ մարզային թիմի նկատմամբ։
Այս խաղից հետո «Փյունիկը» 43 միավորով շարունակում է մնալ 3-րդ տեղում։
«Վանը» 27 միավորով 5-րդն է։
© Armenian Soccer 2023