Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Նոային» ու հաղթեց 2:0 հաշվով։Չեմպիոնին նախ հաշվի մեջ առաջ մղեց Էդգար Մալաքյանը, որը հարազատ թիմ վերադառնալուց հետո հեղինակեց առաջին գոլը։ Տանտերերի առավելությունը կրկնապատկեց Լուկա Յուրիչիչը։Այսպիսով, «Փյունիկը» տոնեց գարնանային հատվածի 4-րդ անընդմեջ հաղթանակն ու այժմ 3-րդ տեղում է 46 միավորով։«Նոան» 15 միավորով եզրափակում է աղյուսակը։ © Armenian Soccer 2023