
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Նոային» ու հաղթեց 2:0 հաշվով։
Չեմպիոնին նախ հաշվի մեջ առաջ մղեց Էդգար Մալաքյանը, որը հարազատ թիմ վերադառնալուց հետո հեղինակեց առաջին գոլը։ Տանտերերի առավելությունը կրկնապատկեց Լուկա Յուրիչիչը։
Այսպիսով, «Փյունիկը» տոնեց գարնանային հատվածի 4-րդ անընդմեջ հաղթանակն ու այժմ 3-րդ տեղում է 46 միավորով։
«Նոան» 15 միավորով եզրափակում է աղյուսակը։
© Armenian Soccer 2023