Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալեց առաջնության ետնապահ «Լեռնային Արցախին»։
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով։
«Փյունիկի» կազմից խաղի հաշիվը բացեց Յուսոֆ Օտուբանջոն։ Չեմպիոնի առավելությունը կրկնապատկեց Ջոնել Դեսիրեն։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած 76 միավորով հավասարվեց «Ուրարտուին» ու բարձրացավ առաջին տեղ։
Վերջինս հաշվետու տուրի իր հանդիպումը չի անցկացրել։
© Armenian Soccer 2023