Armenian Soccer
Armenian Soccer

«Աստանան» բարձրացել է առաջին հորիզոնական. Հարոյանը` գոլի հեղինակ

Ղազախստանի առաջնության 11-րդ տուրում «Աստանան» հյուրընկալել է առաջատար «Կիզիլ-Ժարին»։

Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով ` 3:2 հաշվով։ Ընդ որում «Աստանայի» առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Նա և մեր ազգային թիմի մյուս պաշտպան Կամո Հովհաննիսյանը գործող չեմպիոնի մեկնարկային կազմում էին։ Հաջոյանը նաև 87-րդ րոպեին դեղին քարտ է ստացել։

Այս հաղթանակից հետո «Աստանան» վաստակել է 25 միավոր, շրջանցել «Կիզիլ-Ժարին» ու բարձրացել առաջին տեղ։ Հարկ է նշել որ «Կիզիլ-Ժարը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

© Armenian Soccer 2023