Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նոան» Աբովյանում ընդունեց «Շիրակին» ու հաղթեց 4:0 հաշվով։
Տանտերերի նախ հաշվի մեջ առաջ մղեց Արթուր Միրանյանը, որն այս մրցաշրջանում իր թիմի հաղթական 3 խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ։
Այնուհետև «Նոայի» առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Լյովեն։ Երրորդ գնդակը «Շիրակի» դարպասն ուղարկեց Իլիաս Ալհաֆթն, իսկ 4-րդը` Էդգար Մովսեսյանը։
Հարկ է նշել, որ տանտերերը կարող էին ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն որոշ դեպքերում ֆուտբոլիստները վրիպեցին, մեկ անգամ էլ գոլից հետո խաղից դուրս վիճակ արձանագրվեց։
Խաղավերջում` 4-րդ գոլից առաջ «Նոան» նաև մնաց 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Միլկովիչը։
© Armenian Soccer 2023