«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ռեգիսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Շապեկոնսե» ակումբի կազմում, որի կազմում Ա սերիայում անցկացրել է 14 հանդիպում, այնուհետև հաջորդ` 2019/20թթ. մրցաշրջանում, հաղթել է Բ սերիայում և նորից նվաճել բարձրագույն լիգայի ուղեգիր:
Ռեգիսը պաշտպանել է նաև բրազիլական «Նաուտիկոյի», «Բաիյայի», «Ռեգատասի» և հունական «Լեվադիակոսի» գույները:
Կիսապաշտպանը երևանյան թիմում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։
© Armenian Soccer 2023