
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել է «Նոային»:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը տանտերերի կազմից բացել է թիմի նորեկ Դավիթ Մանոյանը։ Վերջինս այդպիսով բացել է նաեւ իր գոլերի հաշիվը «Վանում»:
«Նոայի» պատասխան գոլը խաղավերջում հեղինակել է Ալեքսանդր Լյովեն։
Այս հաղթանակի շնորհիվ «Վանը» 31 միավորով կրկին վերադարձել է 5-րդ տեղ։
«Նոան» 20 միավորով նախավերջին ` 9-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023