
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախին»:
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով ` 1:0 հաշվով։ Շիրակցիների հաղթական գոլը հեղինակեց Ռաֆիկ Միսակյանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակը» վաստակեց 31 միավոր ու բարելավեց իր դիրքը միանգամից 2 տեղով, բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Լեռնային Արցախը» հերթական պարտությունը կրեց և շարունակում է 21 միավորով մնալ 8-րդ տեղում։
© Armenian Soccer 2023