Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նոան» հաղթեց ու շրջանցեց «Լեռնային Արցախին»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 29-րդ տուրը մեկնարկեց «Լեռնային Արցախ» — «Նոա» դիմակայությամբ։

Խաղն ավարտվել է 2:0 հաշվով ` երևանյան թիմի հաղթանակով։

«Նոայի» կազմում հանդիպմանը հաշիվը բացել է Յոն Սեն Կիմը, իսկ թիմի առավելությունը կրկնապատկել է Ալեքսանդր Լյովեն։

«Նոան» այս հաղթանակի շնորհիվ վաստակել է 23 միավոր, շրջանցել «Լեռնային Արցախին» ու բարձրացել 8-րդ տեղ։

© Armenian Soccer 2023