Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին և հեռացավ ետնապահի դիրքից

Noah bkma

Noah bkma

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի գարնանային հատվածի անդրանիկ ` 21-րդ տուրում «Նոան» մրցեց ԲԿՄԱ-ի հետ:

Խաղն ավարտվեց 1:0 հաշվով` «Նոայի» հաղթանակով։

Այս հանդիպումը մարզական առումով շատ կարևոր էր, քանի որ հաղթելու դեպքում «Նոան» վերջապես հնարավորություն կունենար հրաժեշտ տալու վերջին հորիզոնականին, իսկ ԲԿՄԱ-ն պետք է ամեն ինչ աներ այնտեղ չհայտնվելու համար։

Առաջին խաղակեսում թիմերը հավասար ուժերով էին պայքարում, սակայն 2-րդ կեսում «Նոան» նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել և հստակ գրոհում էր։ Փոխարենը Ռաֆայել Նազարյանի սաներն աշխատում էին հիմնականում պաշտպանությունում։

«Նոան» մի շարք գոլային հնարավորություններ ուներ, որոնք չկարողացավ դրական ելքով ավարտել, սակայն արդյունքը երկար սպասեցնել չտվեց։

64-րդ րոպեին իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ «Նոայի» ֆրասնիացի 25-ամյա նորեկ Ալեքսանդր Լյովեն։

Բանակայինները փորձեցին անցնել հակագրոհների, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին։

Այսպիսով «Նոան» վաստակեց 15 միավոր, շրջանցեց ԲԿՄԱ-ին և բարձրանալով 9-րդ տեղ ` հրաժեշտ տվեց ետնապահի դիրքին։

ԲԿՄԱ-ն 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

© Armenian Soccer 2023