Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» տարին մեկնարկեց հաղթանակով

Արարատ-ԱԱ

Արարատ-ԱԱ

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի գարնանային հատվածի անդրանիկ ` 21-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Արարատին»:

Խաղն ավարտվեց 3:1 հաշվով ` հյուրերի հաղթանակով։

Հանդիպման հաշիվը նախ բացեցին տանտերերը. 29-րդ րոպեին իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ «Արարատի» նորեկ Դուշան Միջիչը։

Այնուհետև «Արարատ-Արմենիան» այս գոլին պատասխանեց 3 գնդակով։

Գոլերի հեղինակներ դարձան թիմի նորեկներ Կառլոս Պերեսն ու Տաոֆիք Ջիբրիլը, ինչպես նաեւ ակումբի փորձառու ֆուտբոլիստ Ալեմաոն։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 46 միավոր և առաջատար «Ուրարտուից» այժմ ետ է մնում ընդամենը մեկ միավորով։ Սակայն հարկ է նշել, որ «Ուրարտուն» դեռ չի անցկացրել ընթացիկ տուրի հանդիպումը։

«Արարատը» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

© Armenian Soccer 2023