Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 24-րդ տուրի եզրափակիչ խաղում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» և հաղթեց 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու ընդմիջման գնացին առանց հաշիվը բացելու։
72-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, հաշվի մեջ տանտերերին առաջ մղեց Ալեքսանդր Լովեն։ Րոպեներ անց (77′) արարատցիները կարողացան հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Դուշան Միջիչը։
Թվում էր թե խաղը կավարտվի ոչ-ոքիով, սակայն հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Ռուբեն Եսայանը 2-րդ գնդակն ուղարկեց «Արարատի» դարպասն ու ապահովեց իր թիմի այդքան սպասված հաղթանակը։
Այս խաղից հետո «Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է։
«Նոան» վաստակեց 18 միավոր, կրկին շրջանցեց ԲԿՄԱ-ին ու բարձրացավ 9-րդ տեղ։
© Armenian Soccer 2023